Dec 6, 2015

Proper Nutrition

Ճիշտ Սննդակարգ



1. After eating protein foods (meat, fish, egg, diary products, mushrooms) you should not drink fluids /especially sweet/. Because of this gastric juice is getting deluted which in turn makes difficult the digestion of food.

2. Don't eat proteins and carbohydrates together. Proteins for digestion need an acidic environment, and carbohydrates - alkaline. The stomach can not switch so fast and by eating both the food is not being digested untill the end. Protein foods may begin to rot in the stomach and carbohydrate will start to ferment.

3. After the use of significant amounts of carbohydrate foods you should not eat for two - three hours. It is necessary for food to assimilate.

4. Don't eat fruits after a meal. The fruit should be a separate meal /preferably breackfast or snack/ or you should eat them at the beginning of the meal.

5. Don't eat sweets after the main food, especially protein.


1. Սպիտակուցային ուտելիքներ ուտելուց հետո /միս, ձուկ, ձու, կաթնամթերք, սունկ/ չի կարելի հեղուկ խմել /հատկապես քաղցր/: Քանի որ դրա պատճառով ստամոքսահյութը ջրիկանում է, որն էլ իր հերթին խոչընդոտում է սննդի մարսողությանը:

2. Չպետք է ուտել սպիտակուցները և ածխաջրերը միասին: Սպիտակուցները մարսվելու համար պահանջում են թթու միջավայր, իսկ ածխաջրերը՝ ալկալային /щелочная/: Ստամոքսը չի կարող այդքան արագ փոխել դրանք, այդ պատճառով սնունդը չի մարսվում մինչև վերջ: Սպիտակուցային սնունդը կարող է սկսել փչանալ ստամոքսում, իսկ ածխաջրայինը սկսում է խմորում առաջացնել:

3. Ածխաջրային ուտելիքների բավական քանակություն օգտագործելուց հետո  անհրաժեշտ է ուրիշ ոչինչ չուտել 2-3 ժամ: Պետք է սննդին ժամանակ տալ մարսվելու համար:

4. Մի կերեք մրգեր ճաշից հետո: Մրգերը պետք է լինեն առանձին սնունդ /թեթև նախաճաշիկ կամ պարզապես նախաճաշի փոխարեն/ կամ դրանք պետք է ուտեք սնունդն ընդունելուց առաջ:

5. Հիմնական սննդից հետո քաղցրավենիք մի կերեք, հատկապես սպիտակուցային:

Sep 3, 2015

What To Wear For a Job Interview

Ինչ Հագնել Աշխատանքի Հարցազրույցի Գնալիս

There's an old saying that goes, "Dress for the job you want, not the job you have."
If you are stepping into the corporate world, suit yourself up and make sure you look smart. Likewise, if you are going for a job in the fashion industry, make sure you are wearing your most on-trend outfit.

Fashion come and fashion go, but style remains, and, for both formal and informal interviews, there are a few hard and fast rules. If you look great you will feel greater and if you feel great there will be higher chance of you storming your interview. Here's how to choose the winning outfit for an interview.

Տարածված և հին ասացվածք կա, որն ասում է. "Հագնվիր աշխատանքի համար, որն ուզում ես, այլ ոչ այն աշխատանքի համար, որն ունես": Եթե դուք մուտք եք գործում կորպորատիվ աշխարհ, հագնվեք արժանի ձևով և համոզվեք, որ խելացի տեսք ունեք: Նմանապես, եթե դուք գնում եք հարցազրույցի նորաձևության ոլորտում աշխատանքի համար, ապա համոզված եղեք, որ հագել եք ձեր ամենաթրենդային հագուստը:

Նորաձևությունը գալիս և գնում է, սակայն ոճը մնում է, և ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ հարցազրույցների համար մի քանի կանոններ գոյություն ունեն: Եթե դուք հիանալի տեսք ունեք, ապա կունենաք նաև հիանալի տրամադրություն: Եվ եթե դուք ձեզ հիանալի զգաք, բավականին մեծ է հավանականությունը, որ դու "կփոթորկեք" հարցազրույցը: Ահա ինչպես ընտրել հարցազրույցի "հաղթող" հանդերձանքը:


Forman interview

You should be aspiring to dress one notch above what you would normally consider suitable for work. And that of course means the job that you are interviewing for. You could hang around the car park at clocking off time to get clear indication of what people are wearing, but as a general rule of thumb, for both man and women, it's going to be a suit.

Ֆորմալ հարցազրույց

Դուք պետք է ձգտեք հագնվել "մեկ աստիճան վերև" այն հանդերձանքից, ինչը դուք սովորաբար կընտրեիք աշխատանքի համար: Դուք կարող եք պտտվել մեքենաների շուրջը, ժամանակ վատնել, տեսնելու համար, թե ինչ են մարդիկ հագնում, սակայն որպես կանոն, թե տղամարդկանց և թե կանանց համար դա լինելու է կոստյումը:


Suits never go out of fashion. You have the choice of trousers and or skirt. The rule with a skirt is that the hemline should be no more than one biro lenght above the knee. You can't go far wrong with black. Black is the new black after all. Navy, brown and, in the summer, a lighter plain color are also perfectly fine.

Կոստյումները երբեք նորաձևությունից դուրս չեն գալիս: Դուք այլընտրանք ունեք տաբատի և կիսաշրջազգեստի միջև: Կիսաշրջազգեստի կանոնն այն է, որ այն պետք է մի քանի սանտիմետր վերև լինի ծնկից: Դուք չեք սխալվի սևի ընտրության հարցում: Սևը նոր սևն է ամեն ինչից հետո: Կաթնագույնը, շագանակագույնը և, ամռանը, բաց գույները նույնպես գերազանց են:



Business Casual

Some companies like to test your ability to interpret fashion etiquette by setting a business casual dress code. Casual trousers and blazers can be mixed and matched, ties dispensed with and even  shoes can be less formal. But if it seems confusing, just follow these rules: No jeans. No trainers. No T-shirts. Business casual - the clue's in the title.

Բիզնես առօրյա

Որոշ ընկերություններ սիրում են ստուգել ձեր ունակությունները "մեկնաբանելու" նորաձևության էթիկան` դնելով առօրյա բիզնես դրես կոդ: Առօրյա տաբատները և պիջակները կարող են խառնվել և համապատասխանեցվել և նույնիսկ կոշիկները կարող են լինել քիչ ֆորմալ: Սակայն եթե դա ձեզ շփոթեցնող է թվում պարզապես հետևեք հետևյալ կանոններին. Ոչ մի ջինս: Ոչ մի մարզահագուստ: Ոչ մի առօրյա շապիկ: Բիզնես առօրյա - բանալին հենց վերնագիրը հուշում է:


Whatever you decide to wear I will reccomend you to start with a fairly safe, uncomplicated canvas and add a splash, but no more, of your own personality with a well choosen accessory.

Tip: Make sure your shoes are polished and if it's a un open shoe - perfect pedi is a MUST.

Ինչ էլ որոշեք հագնել, խորհուրդ եմ տալիս սկսել բավականին անվտանգ տարբերակից, ընտրելով համապատասխան բիժուտերիա:

Խորհուրդ. Համոզված եղեք, որ կոշիկները շատ մաքուր են և եթե դուք բաց կոշիկ եք հագնում, կատարյալ պեդիկյուրը պարզապես ՊԱՐՏԱԴԻՐ է:



If you are interviewing at a company with a most casual dress code , dress as if you were going to a dinner party on a Saturday night. When in doubt, bring a jacket and carry it with you. You can throw it on to formalize and leave it off to be more casual.

Եթե դուք հարցազրույցի եք ընկերությունում շատ առօրյա դրես կոդով, հագնվեք այնպես, ասես գնում եք երեկույթի շաբաթ երեկոյան: Ձեզ հետ կարող եք վերցնել թեթև ժակետ: Կարող եք հագնել, ավելի ֆորմալ տեսք ունենալու համար կամ հանել, եթե ցանկանում եք լինել ավելի առօրյա:






Sep 1, 2015

15 Beauty Advices

15 Բյութի Գաղտնիքներ



Beauty secret get collected over time and by the time they improve: even the most well-known and seemingly effective prescriptions, appears can be brought to ideal and a bit developed. But there are absolutely new ones that were opened by makeup artists and beauticians.

Գեղեիկ լինելու գաղտնիքները ճամանակի ընթացքում հավաքվում են և կատարելագործվում: Նույնիսկ ամենատարածված և էֆեկտիվ բաղադրատոմսերը կարող են դառնալ իդեալական և կատարելագործվեն: Սակայն կան բավականին նորերը, որոնք բացահայտվել են դիմահարդարների և կոսմետոլոգների կողմից:


1. Brush your teeth before breakfast: When we don't do that we swallow all that plague and germs generated per night. It is proved that it negatively affects our skin.
1. Լվացեք ձեր ատամները նախաճաշից առաջ. Երբ մենք դա չենք անում, ուտելիքի հետ կուլ ենք տալիս նաև բոլոր այն միկրոբները, որոնք առաջացել են գիշերվա ընթացքում: Ապացուցված է, որ դա շատ վատ է անդրադառնում մեր մաշկի վրա:

2. Be sure to give your face a rest. At least once a week don't apply any cosmetic things. It is simply necessary for our skin.

2. Անպայման անհրաժեշտ է դեմքին հանգիստ տալ: Գոնե շաբաթական մեկ անգամ խուսափեք ցանկացած դիմահարդարման միջոցներից: Դա պարզապես անհրաժեշտ է մեր մաշկին:

3. The drink from honey and cinnamon is able to speed up the metabolism and destroy approximately a kilogram of excess weight during a week. In boiling water (250ml) add 2 tablespoons of cinnamon, stir until dissolved and cool to room temperatre. After add 2 tablespoons of honey. Drink the mixture half in the morning before having any meal and half in the evening before going to sleep.

3. Մեղրով և դարչինով ըմպելիքը կարող է արագացնել նյութափոխանակությունը և վերացնել մոտավորապես մեկ ավելորդ կիլոգրամ ձեր քաշից ընդհամենը մեկ շաբաթվա ընթացքում: Եռացող ջրին (250մլ) ավելացրեք երկու ճաշի գդալ դարչին, խառնեք մինչև լուծվի, թողեք սառչի մինչև սենյակային ջերմաստիճանի, այնուհետևավելացրեք երկու ճաշի գդալ մեղր: Խմեք ըմպելիքի կեսը առավոտյան, մինչև որևէ բան ուտելը և կեսը երեկոյան` քնելուց առաջ:

4. Never drink alcohol before epilation: Sounds weird but it's true. Even a glass of wine before epilation will increase the pain significantly.

4. Երբեք մի օգտագործեք ալկոհոլ էպիլյացիայից առաջ: Տարօրինակ է հնչում, սակայն ապացուցված փաստ է, որ նույնիսկ մեկ բաժակ գինու ընդունումը նպաստում է էպիլյացիայի ընթացքում ցավերի ուժեղացմանը:

5.If you are sure that you are going to plunge into the sea or the pool with your head then before you should wet your hair with drinking (or, even better, mineral) water. It will fill the scales not allowing the bleach or salt to penetrate into the hair in a ruinous amount.

5. Եթե դուք վստահ եք, որ պատրաստվում եք ծովում կամ լողավազանում սուզվել ջուրը գլխով, ապա խորհուրդ է տրվում մազերը սկզբում թրջել սովորական /կամ, ավելի էֆեկտիվ է գազավորված/ ջրով, ինչը թույլ չի տա, որպեսզի ձեր գլխամաշկ մեծ քանակությամբ աղ կամ քլոր ներթափանցեն:

6. Replace matting napkin is quite possible with the most common multi - layered. Of course their effect will be lower but nevertheless the result will surprise you. In an emergency it's a great way.

6. Փոխարինել մաշկտ անփայլ դարձնող անձեռոցիկները կարելի է հասարակ շերտավոր անձեռոցիկով: Իհարկե այն չի ունենա նույն էֆեկտը, սակայն ծայրահեղ իրավիճակներում գերազանց միջոց է:

7. Primer - very good invention by cosmetologists. It needs girls who has oily skin with enlarged pores. It protect the pores from getting foundation into them and subsequent appearance of pimples. But pay attention that the primer is the best one.

7. Պրայմերը (այն կրեմը, որը քսում են տոնային կրեմ քսելուց առաջ) - շատ լավ միջոց է հատկապես այն աղջիկների համար, ովքեր ունեն յուղոտ մաշկ և լայնացած ծակոտիներ: Այն պաշտպանում է ծակոտիները, խանգարելով տոնային կրեմի ներթափանցումը և հետագա բշտիկների առաջացումը: Պարզապես պետք է վստահ լինել, որ այն լավագույններից է: 

8. Oatmeal awesome copes with inflammation on face. Just brew with boiling water, cool to room temperature and apply on face for 10-15 minutes.

8. Վարսակը (овсянные хлопья) շատ լավ հաղթահարում է մաշկի բորբոքումը: Եռացող ջրի մեջ պարզապես եփեք այն, թողեք սառչի մինչև սենյակային ջերմաստիճանի, այնուհետև քսեք դեմքին և թողեք 10-15 րոպե:

9.The best way to give you skin good tone and color is contrast washing. Alternate warm and cold water three times during washing and a week later you will notice a visible result.

9. Ամենալավ միջոցը մաշկին թարմություն և լավ գույն հաղորդելու կոնտրաստային լվացումներն են: Փոխադարձաբար տաք և սառը ջրով լվացեք ձեր դեմքն առավոտյան երեք անգամ և արդեն մեկ շաբաթ անց դուք նկատելի արդյունք կունենաք:

10. It your eyeshadows have faking off on your skin you can remove them easily with foam applicator. It works as an eraser.

10. Եթե ձեր ստվերաներկը ցրվել է դեմքին, պարզապես այն հեռացրեք սպունգի օգնությամբ: Այն աշխատում է ռետինի նման:

11. To prevent static electricity on the hair immediately after drying your hair just apply lacquer with minimal fixation.

11. Եթե ցանկանում եք ազատվել մազերի "էլեկտրականությունից" անմիջապես հարդարելուց հետո, պարզապես ամենաքիչ ֆիքսացիայով լաք փչեք:

12. Everyone knows about tea bags good effect on eyes for swelling and bruises but few know that its efficiency can be increased many times: freeze the bags before using and you'll have double effect of ice and tea.

12. Բոլորին հայտնի է թեյի պարկերի օգտակարությունը, հատկապես ուռած և այտուցված աչքերի համար: Սակայն քչերը գիտեն, որ կարելի է ավելացնել դրա էֆեկտիվությունը մի քանի անգամ: Պարզապես սառեցրեք դրանք և դուք կունենաք կրկնակի էֆեկտ` թեյի և սառույցի:

13. To cope with sunburn can not only sour cream but also yogurt. It is more important for owners of oily skin.

13. Արևայրուքը հաղթահարել կարող է ոչ միայն թթվասերը, այլև յոգուրտը: Այն հատկապես օգտակար է յուղոտ մաշկ ունեցողների համար:

14. No time for hair mask? Then simply apply oil for 10-20 minutes before washing your head. Choose whatever oil you want, but the best ones are avocado oil, coconut oil, olive oil, ylang-ylang and jojoba oil.

14. Ժամանակ չունեք մազերին դիմակ դնելու? Պարզապես լվանալուց 10-20 րոպե առաջ ցանկացած յուղ քսեք: Իհարկե ամենաօգտակարներն են ավոկադոյի, ձիթապտղի, կոկոսի, իլանգ - իլանգի և ժոժոբայի յուղերը:

15. A clean lip outline is quite difficult to do with the lipstick. But there's a trick: paint the lips not reaching the lines, then "drag" the lipstick with the help of pencil to the desired shape. The pencil must not be sharp and the color should match the lipstick or your skin tone (it may also be white). Better works for natural colors. 

15. Իդեալականորեն ընդգծել շուրթերը շրթներկի օգնությամբ բավականին դժվար է: Սակայն լուծում կա: Քսեք շուրթերը չհասնելով ծայրերին, այնուհետև մատիտի օգնությամբ շրթներկը հասցրեք ձեր շուրթերի ծայրերին: Մատիտը պետք է լինի շրթներկի գունի կամ մաշկի գույնի (կարող է նաև սպիտակ լինել): Սա հիմնականում աշխատում է բնական գույների դեպքում:

Aug 10, 2015

Hair Mask with Cinnamon that Stimulates Their Growth


Մազերի Դիմակ Դարչինով, որը Խթանում է Նրանց Աճը




The powder cinnamon can be used to make various hair mask recipes. Their goal - to provide additional power to hair, to restore their damaged structure and enhance growth. 

For prepairing the hair mask with cinnamon you can also use vegetable oil and other household products that are good for hair.

Ingredients:

1. 1 tablespoon of honey
2. 2 tablespoons of vegetable oil (avocado oil, olive oil and so on)
3. 1 tablespoon of cinnamon powder. It's better everytime to use new package then the mask will warm you head

Mix the components until you get smooth mixture. The mixture apply all over your hair and leave for 15-20 minutes. First rinse with warm water then two times with shampoo.

Փոշի դարչինը օգտագործվում է մազերի համար տարատեսակ դիմակներ պատրաստելիս: Դրա նպատակն է մազերին հավելյալ ամրություն հաղորդել, վերականգնել վնասված կառուցվածքը և խթանել աճը:

Դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է նաև ձեռքի տակ ունենալ տանն օգտագործվող բնական բաղադրիչներ, որոնք օգտակար են մազերի համար:

Բաղադրամասեր.

1. 1 ճաշի գդալ մեղր
2. 2 ճաշի գդալ բուսական յուղ /ավոկադոյի, ձիթապտղի կամ այլ յուղ/
3. 1 ճաշի գդալ փոշի դարչին

Այս ամենը լավ խառնելուց հետո քսեք մազերի ողջ երկայնքով և թողեք 15-20 րոպե: Այնուհետև սկզբում ցայեք գոլ ջրով, հետո երկու անգամ շամպույնով:


Jul 8, 2015

Eyelashes:Strengthening,moisturizing and growth

Թարթիչներ. Ամրեցում, խոնավեցում և աճ




Eyelashes and eyebrows like oil masks very much as oils contributes their growth, strenght and shine. Eyebrow and eyelash restore may differ and can take from some days to some weeks. The key of success is regularity.

It is better to use natural olive oil and also avocado oil. These two types of oils are perfect for care of our eyelashes at home. They should be high quality. Never buy oil in plastic bottles, only in a dark glass.

The recipe is easy.

Apply on clean lashes a little bit of oil using cotton swab, a special brush or use the old mascara brush after cleaning. Wash after 20 minutes with warm water. If you feel comfortable with the oil on your lashes leave for 30-40 minutes. You should do this procedure once a day.

ATTENTION: The oil should not flow down. Avoid getting oil inside your eye.


Թարթիչները և ունքերը սիրում են յուղային դիմակներ, քանի որ վերջիններս նպաստում են դրանց ամրեցմանը, աճին և փայլին: Թարթիչների և ունքերի աճը կարող է տարբերվել` տևելով մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ: Հաջողության գրավականը պարբերականությունն է:

Շատ լավ կլինի, եթե օգտագործեք մաքուր ավոկադոյի կամ ձիթապտղի յուղ: Այս երկու յուղերը թարթիչների գերազանց խնամք են ապահովում տան պայմաններում: Դրանք պետք է լինեն բարձր որակի: Երբեք չգնեք յուղեր` լցված պլաստիկ շշերի մեջ, միայն մուգ ապակե տարրաների մեջ:

Բաղադրատոմսը շատ հեշտ է.

Մաքուր թարթիչներին քսեք յուղը` օգտագործելով բամբակ, թարթիչների հատուկ խոզանակ կամ տուշի խոզանակ, այն լվանալուց հետո: Լվացեք գոլ ջրով 20 րոպե անց: Եթե յուղը ձեր աչքերին չի խանգարում պահեք 30-40 րոպե: Պետք է կրկնել այս գործողությունը օրական մեկ անգամ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Յուղը չպետք է հոսի թարթիչներից, խուսափեք աչքի մեջ դրա ներթափանցելուց:

Apr 10, 2015

Brittle Hair - Causes

Փխրուն Մազեր - Պատճառներ



1. Wrong Care - One of the most common causes of hair breakage. This includes incorrectly choosen hair preparations for the care. For example hair curler, straightener, hair frequent perming. All these make hair dry, dull and lifeless, they become weak and begin to break easily.

2. Frequent coloring - also leads to the problem of brittleness since the coloring, especially hair brightening damages protective layer and hair becomes more porous.

3. Wrong nutrition - This is also very important thing. Lack of vitamins and nutrients affect their health.

4. Seasonal factors - In summer hair brittle caused by ultra violet and salt water. And in winter dry air and low temperatures. To protect hair during this period it is necessary to choose the right care.

5. Various diseases can significantly worsen the condition of hair. This incudes liver and kidney disease, infectious diseases, diseases of the digestive system and so on. In this case it is necessary to solve the problem of your organism as brittle hair is only a consequence.

Homemade masks for brittle hair can only help if damaged hair are the result of external factors such as improper care, coloring, using curlers or straighteners.



1. Սխալ խնամք - Սա ամենատարածված պատճառներից է հանդիսանում: Այն ներառում է մազերի խնամքի համար ընտրված սխալ միջոցները, ինչպես նաև մազերի արդուկները, ֆեները և մազերի հաճախակի գանգրեցումը քիմիական եղանակով:

2. Մազերի հաճախակի ներկում - նույնպես բերում է մազերի փխրունության: Հատկապես մազերը գունաթափելը շատ վատ ազդեցություն է ունենում, քանի որ վնասվում է պաշտպանիչ շերտը և մազերը դառնում են ավելի խոցելի:

3. Սխալ սնուցում - Սա նույնպես շատ կարևոր է: Վիտամինների պակասը կարող է բացասաբար անդրադառնալ մեր մազերի որակի վրա:

4. Սեզոնային գործոններ - Ամռանը մազերը դառնում են փխրուն ուլտրամանուշակագույն ճառագայթների և աղի ջրի պատճառով, ձմռանը` չոր օդի և ցածր ջերմաստիճանի: Այդ պատճառով անհրաժեշտ է այս ընթացքում խնամքի ճիշտ միջոցներ ընտրել:

5. Տարբեր հիվանդությունները նունպես կարող են մեր մազերի որակի վատացման պատճառ հանդիսանալ: Այն ներառում է հատկապես լյարդի և երիկամների հիվանդությունները, վարակիչ հիվանդությունները, ինչպես նաև մարսողական համակարգի հիվանդությունները: Ամենից առաջ պետք է բուժել ողջ օրգանիզմը, քանի որ մազերի փխրունությունը, այս դեպքում, ընդհամենը հետևանք է:

Տնային բաղադրատոմսերով մազերի դիմակները լավ արդյունք կտան վնասված մազերը բուժելու համար, եթե դրանք արտաքին գործոնների արդյունք են հանդիսանում, ինպես նշեցինք` սխալ խնամք, արդուկների հաճախակի օգտագործում, մազերի հաճախակի ներկում և այլն: