Apr 10, 2015

Brittle Hair - Causes

Փխրուն Մազեր - Պատճառներ



1. Wrong Care - One of the most common causes of hair breakage. This includes incorrectly choosen hair preparations for the care. For example hair curler, straightener, hair frequent perming. All these make hair dry, dull and lifeless, they become weak and begin to break easily.

2. Frequent coloring - also leads to the problem of brittleness since the coloring, especially hair brightening damages protective layer and hair becomes more porous.

3. Wrong nutrition - This is also very important thing. Lack of vitamins and nutrients affect their health.

4. Seasonal factors - In summer hair brittle caused by ultra violet and salt water. And in winter dry air and low temperatures. To protect hair during this period it is necessary to choose the right care.

5. Various diseases can significantly worsen the condition of hair. This incudes liver and kidney disease, infectious diseases, diseases of the digestive system and so on. In this case it is necessary to solve the problem of your organism as brittle hair is only a consequence.

Homemade masks for brittle hair can only help if damaged hair are the result of external factors such as improper care, coloring, using curlers or straighteners.



1. Սխալ խնամք - Սա ամենատարածված պատճառներից է հանդիսանում: Այն ներառում է մազերի խնամքի համար ընտրված սխալ միջոցները, ինչպես նաև մազերի արդուկները, ֆեները և մազերի հաճախակի գանգրեցումը քիմիական եղանակով:

2. Մազերի հաճախակի ներկում - նույնպես բերում է մազերի փխրունության: Հատկապես մազերը գունաթափելը շատ վատ ազդեցություն է ունենում, քանի որ վնասվում է պաշտպանիչ շերտը և մազերը դառնում են ավելի խոցելի:

3. Սխալ սնուցում - Սա նույնպես շատ կարևոր է: Վիտամինների պակասը կարող է բացասաբար անդրադառնալ մեր մազերի որակի վրա:

4. Սեզոնային գործոններ - Ամռանը մազերը դառնում են փխրուն ուլտրամանուշակագույն ճառագայթների և աղի ջրի պատճառով, ձմռանը` չոր օդի և ցածր ջերմաստիճանի: Այդ պատճառով անհրաժեշտ է այս ընթացքում խնամքի ճիշտ միջոցներ ընտրել:

5. Տարբեր հիվանդությունները նունպես կարող են մեր մազերի որակի վատացման պատճառ հանդիսանալ: Այն ներառում է հատկապես լյարդի և երիկամների հիվանդությունները, վարակիչ հիվանդությունները, ինչպես նաև մարսողական համակարգի հիվանդությունները: Ամենից առաջ պետք է բուժել ողջ օրգանիզմը, քանի որ մազերի փխրունությունը, այս դեպքում, ընդհամենը հետևանք է:

Տնային բաղադրատոմսերով մազերի դիմակները լավ արդյունք կտան վնասված մազերը բուժելու համար, եթե դրանք արտաքին գործոնների արդյունք են հանդիսանում, ինպես նշեցինք` սխալ խնամք, արդուկների հաճախակի օգտագործում, մազերի հաճախակի ներկում և այլն: